TotalFootball.am


12.03.19 21:46

«Արսենալը» ամռանը կարող է վաճառել Մխիթարյանին և ևս 5 ֆուտբոլիստի


«Արսենալը» կարող է ամռանը վաճառել թիմի  ֆուտբոլիստների՝ ակումբի սպորտային տնօրեն Ռաուլ Սանլեիի նոր տրանսֆերային քաղաքականության պատճառով: Այս մասին հայտնում է Football London-ը: 

Շկոդրան Մուստաֆի, Սոկրատիս Պապաստադոպուլոս, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան, Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ, Նկետիա. այս ֆուտբոլսիտների պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2021 թվականին: Հաղորդվում է, որ եթե այդ ֆուտբոլիստները հրաժարվեն երկարաձգել պայմանագրերի ժամկետները, ապա նրանց տրանսֆերները կհանվեն վաճառքի: 

Միակ բացառությունը կարող է լինել այն, որ ֆուտբոլիստը կարիերայի ավարտին մոտ է և պայմանագրի ժամկետի վերջում չի ունենա տրանսֆերային մեծ արժեք: 

Օզիլը, Սոկրատիսն ու Մխիթարյանն իրենց պայմանագրերի ժամկետների ավարտին կլինեն 32 տարեկան, սակայն նրանք երեքն էլ այժմ ունեն բավարար տրանսֆերային արժեք: 

Վերջնական որոշում կկայացվի նոր տեխնիկական տնօրենի նշանակումից հետո:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0