TotalFootball.am


13.03.19 11:12

Ռոնալդու.««Յուվենտուսը» հենց սրա համար էր ինձ հրավիրել»


Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել «Ատլետիկոյի» դեմ կայացած խաղի տպավորություններով:

«Այս երեկոն պետք է յուրահատուկ լիներ և այդպես էլ եղավ:

Այս բնավորությունն է պետք Չեմպիոնների Լիգայում առաջ շարժվելու համար: Մենք ճիշտ ճանապարհով ենք գնում:

Հենց սրա համար էին ինձ հրավիրել «Յուվենտուս», որպեսզի օգնեմ թիմին կախարդական երեկոների ժամանակ:

«Ատլետիկոն» հեշտ մրցակից չէ, բայց մենք էլ ուժեղ ենք և արժանիորեն կշարունակենք պայքարը»,-ասել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հաղթեց «Ատլետիկոյին» 3:0 հաշվով և անցավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ: Ռոնալդուն այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0