TotalFootball.am


13.03.19 20:07

Կլոպը ծաղրել է Նևիլին. «Երբ մարզում ես «Լիվերպուլը», ՄՅՈւ-ից փորձագետներ են հայտնվում»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլի խոսքերին: Վերջինս հայտարարել էր, որ մերսիսայդցիները պետք է դուրս մնան ՉԼ-ից, որպեսզի կարողանան հաղթել Պրեմիեր լիգան: 

«Չգիտեմ, թե արդյոք որևէ մարզիչ կպաստախաներ այս հարցին: Նման բան տեղի է ունենում, երբ մարզիչը «Լիվերպուլից» է, իսկ փորձագետը՝ ՄՅՈւ-ից: Փորձագետները միշտ ինչ-որ բաներ են խոսում: Չեմ ասում, թե նրանց խոսքերի մեջ իմաստ չկա, բայց հեշտ է նստել գրասենյակում կամ հեռուստաընկերությունում և խոսել ֆուտբոլի մասին: Ես չեմ բարկանում, պարզապես ինձ դուր չի գալիս բախվել այդպիսի տեսակետի»,- Կլոպի խոսքերն է մեջբերել BBC-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0