«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» կխաղան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարծում է, որ դա հնարավոր է բացասական կերպով անդրադառնա հավաքականի վրա:
Գարնանն Անգլիայի հավաքականը կմասնակցի ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլին, իսկ ՉԼ-ի եզրափակչից ընդամենը 5 օր անց Ազգերի Լիգայի կիսաեզրափակչում ուժերը կչափի Նիդերլանդների ընտրանու հետ:
«Չորս ամիս առաջ մենք Ազգերի Լիգայի կիսաեզրափակչում խաղալու ուղեգիր նվաճեցինք: Մենք հնարավորություն ունենք տիղոս նվաճելու, բայց այս պարագայում լավ հավաք կազմակերպլն անհնար է դառնում»,-ասել է Սաութգեյթը»: