TotalFootball.am


14.03.19 16:05

Պոգբան Սուլշերին հայտնել է ապագայի հետ կապված իր մտադրությունների մասին


«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին ապագայի հետ կապված իր մտադրությունների մասին։ 

The Sun-ի պնդմամբ, Պոգբան հավաստիացրել է նորվեգացի մասնագետին, որ չի պատրաստվում լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և շարունակելու է իր մրցելույթները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ 

Ամիսներ առաջ, երբ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը Մոուրինյուն էր Պոգբան մտադիր էր հեռանալ, մինչդեռ հիմա ֆրանսիացին երջանիկ է Մանչեսթերում։ 

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0