TotalFootball.am


13.04.19 23:39

Անդրեա Բարձալին մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան


Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Բարձալին մրցաշրջանի ավարտից հետո կավարտի ֆուտբոլիստի կարիերան։ 

«Հունիսին ես կավարտեմ կարիերաս։ Ես շատ եմ մտածել այդ մասին։ Երբ սկսում ես արդեն շատ վնասվածքներ ստանալ, պետք է մտածես այդ մասին։ Ֆուտբոլը փոխվել է, կան բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ, այդ թվում նաև «Յուվենտուսում»։ Ես ուզում եմ խորհուրդ տալ նրանց, որ միշտ պատրաստ լինեն մարտահրավերների և լսեն այն մարդկանց, ովքեր շատ փորձ ունեն»,-Բարձալիի խոսքերն է մեջբերում Sky Sports Italia-ն։ 

37-ամյա Բարձալին կարիերան սկսել է 1998 թվականին։ Իր երկարատև կարիերայի ընթացքում իտալացի պաշտպանը հանդես է եկել «Ասկոլիում», «Կիևոյում», «Պալերմոյում», «Վոլֆսբուրգում», իսկ 2011 թվականից նա խաղում է «Յուվենտուսում»։ 2006 թվականին Իտալիայի ազգային հավաքականի կազմում հռչակվել է Աշխարհի չեմպիոն։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0