TotalFootball.am


14.04.19 00:02

«Յունայթեդը» 11 մետրանոցների ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում


«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 34-րդ տուրում 2։1 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։ 

«Մանկունյանցիները» երկու գոլերն էլ խփեցին 11 մետրանոց հարվածից։ Ինչպես տեղեկացնում է Gracenote-ը, ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 12 անգամ 11 մետրանոց հարվածի իրավունք է վաստակել, ինչը ռեկորդ է թե՛ ակումբի համար, և թե՛ ԱՊԼ-ում առհասարակ։ 

Պոգբան ընթացիկ մրցաշրջանում 7 գոլ է խփել նշակետից, ինչը մեկով է պակաս Ռուդ վան Նիստելռոյի ցուցանիշից, ով 2002-03 մրցաշրջանում 8 անգամ էր անվրեպ իրացրել 11 մետրանոց հարվածը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0