TotalFootball.am


16.04.19 17:15

El Confidential. Երկու նախագիծ, հինգ ֆուտբոլիստ․ «Ռեալի» տրանսֆերային պլանները


Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է «պայթեցնել» տրանսֆերային շուկան ամռանը։ 

El Confidencial-ին հայտնի է դարձել, թե ինչ ճանապարհներով է «Ռեալը» իրականացնելու իր տրանսֆերային նպատակները։ Առաջին քայլով «արքայական» ակումբը նախատեսում է միանգամից երեք ֆուտբոլիստների գնել։ 200 միլիոն եվրոյի դիմաց «Ռեալը» կփորձի գնել «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին և «Այնտրախտի» սերբ հարձակվող Լուկա Յովիչին։ Հաղորդվում է, որ «սերուցքայինները» անվճար ձեռք կբերեն նաև ՊՍԺ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիան Ռաբյոյին։ 

Ինչ վերաբերում է նախագծի երկրորդ մասին, ապա «Ռեալը» մտադիր է ձեռք բերել ԱՊԼ-ի ևս երկու ֆուտբոլիստների։ Խոսքը գնում է «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի և ՄՅՈւ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։ Այս երկու ֆուտբոլիստներին գնելու համար «Ռեալը» ևս 250 միլիոն եվրո կծախսի։ 

Նորայր Հարությունյան





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0