TotalFootball.am


17.04.19 20:38

Անչելոտտի․ «Չեմ կարծում, որ «Այաքսը» կհաղթի Չեմպիոնների լիգան»


«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ Ամստերդամի «Այաքսը» չի հաղթի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։ 

« «Այաքսը» հրաշալի ֆուտբոլ է խաղում, բայց ոչ ոք չէր մտածում, որ նրանք կարող են կիսաեզրափակիչ հասնել։ Չեմ կարծում, որ «Այաքսը» կհաղթի ՉԼ-ում, բայց հնարավոր է՝ ես սխալվում եմ։ «Այաքսը» ակտիվ ֆուտբոլ է խաղում։ Նրանք շատ լավ են պաշտպանվում և կոմբինացիոն խաղ են ցուցադրում»,-իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Էրիկ դեն Հաագի թիմը հաղթահարեց Թուրինի «Յուվենտուսի» արգելքը լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում՝ երկու խաղերի արդյունքում հաղթելով 3։2 հաշվով։ «Այաքսը» կիսաեզրափակչում սպասում է «Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ» դիմակայության հաղթողին։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0