TotalFootball.am


20.04.19 00:59

Ռիվալդո. «Արտուրը նման է Չավիին»


Բրազիլացի լեգենդար Ռիվալդոն խոսել է «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Արտուր Մելոյի մասին: 

«Արտուրը շատ լավ է խաղում: Այո, նա նման է Չավիին: Վերջինս սկսել է խաղալ նույն կերպ, ինչ Արտուրը: Հիմա նույնն անում է նա: Աստիճանաբար սկսում է ռիսկի դիմել, խաղալ երկար փոխանցումներով, չի կորցնում գնդակը: 

Նա պետք է ավելի շատ առաջ գնա և ռիսկի դիմի, ինչպես նաև փորձի գոլեր խփել, որը նույնպես շատ կարևոր է»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: 

Հիշեցնենք, որ Արտուրը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Գրեմիոյից» նախորդ տարվա ամռանը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0