TotalFootball.am


22.04.19 01:45

Էմերի «Սա մեծ հիասթափություն է»


«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» կրած պարտության մասին (2:3): 

«Այո, սա մեծ հիասթափություն է, քանի որ մենք մեծ հնարավորություն կորցրեցինք: Մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է, որը կարող ենք անել Եվրոպա լիգան հաղթելով, կամ ԱՊԼ-ի լավագույն քառյակում հայտնվելով: 

Այսօր մեծ հնարավորություն կորցրեցինք, բայց չեմ կարծում, որ ամեն ինչ կորած է: Պետք է պատրաստվել «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղին: Կարող եմ ասել, որ ամեն ինչ մեր ձեռքերում է»,- Էմերիի խոսքերն է մեջբերել «Արսենալի» պաշտոնական կայքը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0