TotalFootball.am


22.04.19 21:38

Աղբյուր․ Ռոնալդուն հավանություն է տվել Ֆելիքսի տեղափոխությանը «Յուվենտուս»


Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դրական արձագանք է տվել «Բենֆիկայի» իր հայրենակից Ժոաու Ֆելիքսի տեղախոխությանը «Յուվենտուս»։ 

Ինչպես հաղորդում է A Bola-ն, Ռոնալդուն լիովին համաձայն է երիտասարդ տաղանդի տեղափոխությանը։ Ֆելիքսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»։ 19-ամյա պորտուգալացու հրաժարագինը կազմում է 120 միլիոն եվրո։ 

Ժոաու Ֆելիքսը «Բենֆիկայի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում «Բենֆիկայի» կազմում Պորտուգալիայի առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0