TotalFootball.am


23.04.19 20:29

Կայլ Ուոքեր․ «ՄՅՈւ-ի երկրպագուները ինձ ասում են, որ ավելի լավ է «Սիթին» հաղթի Պրեմիեր լիգան»


«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը մանչեսթերյան դերբիին ընդառաջ հայտնել է, որ ՄՅՈւ-ի երկրպագուները ցանկանում են, որ Պրեմիեր լիգան հաղթի «Սիթին» այլ ոչ թե «Լիվերպուլը»։ 

«Բնականաբար, ՄՅՈւ-ի երկրպագուները հիմա հեշտ իրավիճակում չեն։ Սակայն երբ ես օրեր առաջ շանս հետ զբոսնում էի, փողոցում ինձ մոտենում էին ՄՅՈւ-ի երկրպագուներ և ասում էին, որ ավելի լավ է Պրեմիեր լիգան հաղթի «Սիթին» քան «Լիվերպուլը»։ Իհարկե, զարմանալի է նման բան լսելը, բայց բնական է, որ «Յունայթեդը» մեր առջև կարմիր գորգ չի փռելու ու չի ասելու․ «Սիթի՛, եկե՛ք, հարվածե՛ք մեզ»»,-անգլիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա չորեքշաբթի երեկոյան և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0