TotalFootball.am


24.04.19 14:08

«Այաքսը» շշմեցուցիչ ռեկորդ է գրանցել հոլանդական ակումբների շրջանում


Երեկ Հոլանդիայի առաջնության 32-րդ տուրում «Այաքսը» 4։2 հաշվով առավելության հասավ «Վիտեսսի» նկատմամբ։ 

Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «Այաքսը» 2018-19 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին արդեն 159 գոլ է խփել, ինչը ռեկորդ է հոլանդական ակումբների շրջանում։ Նախկինում ոչ մի հոլանդական թիմի չի հաջողվել մեկ մրցաշրջանի ընթացքում այդքան գոլ խփել։ 

«Այաքսը» 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը Հոլանդիայի առաջնությունում։ Երկրորդ տեղով ընթացող ՊՍՎ-ն 77 միավոր ունի ու 32-րդ տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0