TotalFootball.am


25.04.19 11:15

Էմերին՝ «Վուլվզից» կրած պարտության մասին. «Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու»


«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Վուլվերհեմփթոնից» կրած պարտության մասին: 

«Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Մրցակիցը լավ է գործում պաշտպանությունում, իսկ հարձակման գծում արագ ֆուտբոլիստներ ունի: Նրանք կազմակերպված պաղ ցուցադրեցին և դա էր պատճառը, որ չէինք կարողանում կոտրել դիմադրությունը: 

Առաջին 25 րոպեներին լավ էինք գործում, տիրել էինք նախաձեռնությանը, սակայն գոլային պահեր չունեինք: Փորձեցինք երկրորդ կեսում մոռանալ հաշիվն ու խաղալ այնպես, կարծես այլ հանդիպում է: Խաղը փոխվեց և մենք գոլ խփեցինք»,- Էմերիի խոսքերն է մեջբերել «Արսենալի» պաշտոնական կայքը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0