TotalFootball.am


25.04.19 11:29

Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել Ջեյդոն Սանչոյին


Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ամռանը կարող է հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է Bild-ը: 

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը» և անձամբ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: 

Տրանսֆերի իրականացմանը խոճընդոտում է ֆուտբոլիստի բարձր տրանսֆերային արժեքը: Հաղորդվում է, որ գերմանական ակումբը 180 մլն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրվում են նաև ՄՅՈւ-ն և ՊՍԺ-ն: 

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն մասնակցել է 30 խաղի՝ դառնալով 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0