TotalFootball.am


25.04.19 13:00

Հայտնի է, թե որքան աշխատավարձ է պատրաստ առաջարկել «Ռեալն» Ազարին


«Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը մոտ է «Ռեալ» տեղափոխությանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 

Աղբյուրի տեղեկություններով, եթե տեղափոխությունը կայանա, ապա բելգիացին նոր ակումբում կվաստակի տարեկան 20 մլն եվրո: 

Հաղորդվում է, որ անձնական պայմանագրի կետերը երկու կողմերի միջև կքննարկվեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ազարը ցանկանում է կենտրոնանալ «Չելսիում» իր ելույթների վրա և թիմի հետ հաղթել Եվրոպո լիգան: 

Լոնդոնյան ակումբն Ազարի համար ցանկանում է ստանալ 100 մլն եվրո: 

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 46 խաղի՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0