TotalFootball.am


09.05.19 13:55

Զիդանը ցանկանում է ժամկետից շուտ հետ կանչել «Ռեալի» ֆուտբոլիստին Բունդեսլիգայից


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է ժամկետից շուտ թիմ վերադարձնել Աշրաֆ Հաքիմիին: Վերջինս այս պահին վարձսվճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:

Ինչպես փոխանցում է As-ը, ֆրանսիացի մասնագետը ցանկանում է, որ հաջորդ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը դառնա Մարսելոյի մրցակիցը պաշտպանության ձախ եզրում:

Ֆուտբոլիստը պետք է «Բորուսիայում» մնա մինչ 2020 թվականը և բացառված չէ, որ մադրիդյան թիմը տուգանք կվճարի ֆուտբոլիստին ժամանակից շուտ հետ կանչելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում Աշրաֆը մասնակցել է 28 հանդիպման, դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0