AS լրատվականը հայտնում է, որ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը հնարավոր է լքեն 10 ֆուտբոլիստներ:
Արդեն իսկ պարզ է, որ թիմին հրաժեշտ կտան վարձակալված ֆուտբոլիստներ Կևին Պրինց Բոատենգը և Ջեյսոն Մուրիլյոն:
«Բարսայից» կհեռանա նաև Թոմաս Վերմալենը: Թիմը փոխելու ցանկություն է հայտնել նաև դարպասապահ Յասպեր Սիլեսենը:
Կատալոնական ակումբը գնորդ է փնտրում նաև Ֆիլիպե Կոուտինյոյի համար: Ամենայն հավանականությամբ կհեռանա նաև Սամուել Ումտիտին:
Ակումբը ցանկանում է նաև վաճառել Մալկոմին: Կիսապաշտպաններից կհեռանան Իվան Ռակիտիչը, Ռաֆինյան և Դենիս Սուարեսը: