TotalFootball.am


15.05.19 11:33

The Sun. Ազարը վախենում է, որ «Չելսին» կստիպի իրեն ևս մեկ տարի մնալ թիմում


«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է ևս մեկ տարի մնալ լոնդոնյան ակումբում: Այս մասին հայտնում է The Sun-ը: 

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը մտավախություն ունի, որ «Չելսին» կարող է ստիպել իրեն ևս մեկ տարի մնալ թիմում, քանի որ ակումբը չի կարող առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ժամանակ նորեկներ գրանցել:  Հիշեցնենք, որ FIFA-ն արգելք է դրել «Չելսիի» վրա, որը բողոքարկման փուլում է: 

Վերջերս Ազարը հայտարարել էր, որ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ և այն կհայտնի Եվրոպա լիգայի եզրափակչից հետո: 

Բելգիացու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թվականին: 

Հաղորդվում է, որ «Չելսին» կարող է ևս մեկ տարի թիմում պահել Ազարին և հետո անվճար բաց թողնել: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0