TotalFootball.am


15.05.19 15:41

«Չելսիի» ֆուտբոլիստը Ազարի հեռանալուց հետո ուզում է վերցնել 10 համարի մարզաշապիկը


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Իսպանական մամուլի պնդմամբ, «Ռեալը» հայտարարելու է 28-ամյա բելգիացուն ձեռք բերելու մասին Եվրոպա լիգայի եզրափակչից հետո։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «ազնվականների» կազմում արդեն կա ֆուտբոլիստ, ով «աչք է դրել» Ազարի մարզաշապիկի համարի վրա։ Աղբյուրի տեղեկություններով ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստի հեռանալուց հետո նրա՝ 10 համարի մարզաշապիկը վերցնելու է Կալում Հադսոն-Օդոին։ 

Հիշեցնենք, որ անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստը վնասվածք ունի ներկա պահին և չի կարողանա օգնել «Արսենալի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0