TotalFootball.am


15.05.19 18:31

Ռիվալդոն Գաբրիել Ժեզուսին խորհուրդ է տալիս հեռանալ «Սիթիից»


Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի ապագայի վերաբերյալ։ 

«Ժեզուսը այս մրցաշրջանում այնքան ազդեցիկ դեր չուներ, որքան նախորդ տարի։ Նա երիտասարդ է ու կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի։ Գաբրիելը կա՛մ պետք է մնա ու փորձի ավելի շատ շանսեր ստանա, կա՛մ պետք է հեռանա և ավելի համեստ թիմում տեղ գտնի մեկնարկային 11-ում։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին»,-Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ 

Ժեզուսը 2017 թվականից հանդես է գալիս «Սիթիի» կազմում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0