TotalFootball.am


15.05.19 20:55

Ագուերոն նշել է, թե որ ֆուտբոլիստին միշտ կհանձներ «Ոսկե գնդակը»


«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ մի շարք լրատվամիջոցներ սխալ են ներկայացրել իր խոսքերը:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ 30-ամյա հարձակվողն ասել էր, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա ՉԼ-ի եզրափակիչ հասած թիմերի ֆուտբոլիստներից մեկը:

«Չեմ ցանկանում բացատրել իմ ասածները, բայց երբ փոխում են իմ խոսքերը՝ չեմ կարող լռել:

Ես միշտ «Ոսկե գնդակը» կհանձնեի Մեսսիին: 

Ինձ հարցրել էին, թե արդյոք ես կարող եմ այս տարի մրցանակի արժանանալ, իսկ ես պաատսխանել էի, որ դրա համար իր թիմը պետք է դուրս գար ՉԼ-ի եզրափակիչ»,-գրել է արգենտինացին twitter-ի իր էջում





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0