TotalFootball.am


16.05.19 14:26

«Արսենալը» քննադատել է UEFA-ին


«Արսենալի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսային քաղաքականության վերաբերյալ՝ քննադատել UEFA-ին: Հիշեցնենք, որ ԵԼ-ի եզրափակիչ կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում: 

««Արսենալում» բոլորը ուրախ են ԵԼ-ի եզրափակչում խաղալու հնարավորության համար և ամհամբերությամբ սպասում են «Չելսիի» դեմ խաղին: 

Այնուամենայնիվ, մենք հիասթափված ենք, որ տրանսպորտային խնդիրներից ելնելով, մեր երկրպագուներին բաժին է հասել 6 հազար տոմս, երբ ստադիոնը տեղավորում է 60 հազարից ավելի հանդիսական: Ժամանակը ցույց կտա արդյոք կկարողանա՞ն 6 հազար երկրպագուներ ներկա լինել այդ խաղին,  քանի որ շատ դժվար է այնտեղ հասնելը: Մենք 45 հազար երկրպագու ունենք, որ աբոնեմենտներ ունեն և չեն կարող ներկա լինել այդ խաղին, քանի որ UEFA-ն որոշել է այն անցկացնել մի վայրում, որտեղ տրանսպորտային հարցերով խնդիրներ կան: 

Մենք մի շարք դժգոհություններ ենք ստացել մեր երկրպագուներից: Մենք ուզում ենք բացատրություն ստանալ, թե ինչպես է UEFA-ն նման որոշում կայացրել: Մենք պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման»,- գրված է հայտարարության մեջ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0