TotalFootball.am


16.05.19 20:25

Իսկոն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել


«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն չի լքի թիմը այս ամառ:

Ինչպես փոխանցում է AS-ը, թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդպել է 27-ամյա ֆուտբոլիստին և հայտնել, որ ցանկանում է նրան տեսնել իր թիմի կազմում, բայց իսպանացին միշտ հիմնական կազմում հանդես չի գալու: Իսկոն համաձայնվել է այդ պայմաններին և որոշել է մնալ:

Հաղորդվում է, որ ֆրանսիացի մասնագետը խնդրել է ակումբի ղեկավարությանը չվաճառել կիսապաշտպանի տրանսֆերը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0