TotalFootball.am

16.05.19 21:09

Իսպանական երկու գրանդ ակումբներ կպայքարեն Լակազետի համար

«Ատլետիկոն» հետաքրքրվում է «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետի ծառայություններով: Այս մասին հայտնում է AS-ը:

Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը ցանկանում է ձեռք բերել Լակազետին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Ատլետիկոն» փոխարինող է փնտրում Անտուան Գրիզմանին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:

Ավելի վաղ հայտարարվում էր, որ Լակազետի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան»:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Լակազետը մասնակցել է 48 խաղի՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0