TotalFootball.am


21.05.19 17:50

UEFA-ն Մխիթարյանին անվտանգության երաշխիք է տվել


UEFA-ն մեկնաբանել է այն փաստը, որ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչին:

«Մեր կառույցը, համագործակցելով «Արսենալի» հետ, հասել է այն բանին, որ Ադրբեջանի տարածքում ֆուտբոլիստը երաշխավորված անվտանգություն է ունենալու: Դրա մասին հավաստիացրել են երկրի իշխանությունները: Այդ բանակցությունների շնորհիվ մենք ունեինք ծրագիր, որով Մխիթարյանն ու «Արսենալի» ողջ անձնակազմը անվտանգ կարող էին գտնվել Բաքվում:

Ակումբը տեղյակ է, որ UEFA-ն և Ադրբեջանի ղեկավարները ջանքեր են ներդրել այդ հարցի համար, սակայն «Արսենալը» որոշում է կայացրել Մխիթարյանին չտանել՝ եզրափակչին մասնակցելու:

Մենք հարգում ենք ֆուտբոլիստի և ակումբի անձնական որոշումը»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0