TotalFootball.am


26.05.19 03:10

Վալվերդե. «15 օր առաջ մտածում էինք, որ կարող ենք թրեբլ գրանցել»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Իսպանիայի գավաթի եզրափակչում «Վալենսիայից» կրած պարտության մասին: 

-Մեկ ամիս առաջ մենք նշում էինք չեմպիոնությունը և թրեբլ նվաճելու հավանականությունը: Մեզնից սպասելիքները շատ էին, իսկ մենք չարդարացրեցինք դրանք: 

15 օր առաջ մտածում էինք, որ կարող ենք թրեբլ գրանցել, բայց որոշիչ պահերին դուրս մնացինք խաղից: 

Մարզիչները միշտ ռևանշ են ցանկանում պարտությունից հետո: Բայց, եթե ինձ ընտրելու հնարավորություն տան, ապա ես նախընտրում եմ պարտվել եզրափակչում, ոչ թե կիսաեզրափակչում: 

Ինձ լավ եմ զգում: Իհարկե, երբ հաղթում ես, քեզ ավելի երջանիկ ես զգում: Հասկանում եմ, որ «Բարսելոնայում» պարտությունը դժվար է մարզիչների համար: 

Ֆուտբոլիստները փորձում էին: Մենք չէինք հանձնվում՝ հասկանալով մեր նպատակը: 

- Չեք կարծո՞ւմ, որ կորցրել եք ակումբի՝ ձեր հանդեպ ունեցած վստահությունը: 

- Ես ոչինչ չունեմ ասելու: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0