TotalFootball.am


26.05.19 22:33

Ռահիմով. «Պետք է Մխիթարյանի հետևից ինքնաթիռ ուղարկեի՞նք՝ երկու F-16 ուղեկցողներով»


Ադրբեջանի Սպորտի և Երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը խոսել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման մասին: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրոպա լիգայի «Չելսիի» դեմ եզրափակիչ հանդիպումը: 

«Մեծ երաշխիքնե՞ր: Ի՞նչ եք հասկանում մեծ երաշխիքներ ասելով: Ավելի շատ, քան երաշխիքը: Ավելի շա՞տ, քան 100 տոկոսը: Մենք ամեն ինչ արել ենք: Ի՞նչ կարող էինք անել, որ չենք արել: 

Գուցե պետք է ինքնաթիռ ուղարկեինք նրա հետևից, որին կուղեկցեին երկու F-16 (Fighting Falcons` ամերիկյան կործանիչ չորրորդ սերընդի- խմբ.): Չգիտեմ, թե այսքանից բացի, ինչ կարող էինք անել: 

UEFA-ն և «Արսենալը» ստացել են բոլոր հնարավոր փաստաթղթերը: Ես անձամբ եմ նամակ ուղարկել ֆեդերացիայի, անվտանգության պատասխանատու բոլոր կազմակերպությունների անունից»,- Ռահիմովի խոսքն է մեջբերել CNN-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0