TotalFootball.am


09.06.19 14:57

Վոլանսկի. «Ես պատրաստվում եմ նորից վազել խաղադաշտ»


Ամերիկուհի մոդել Կինսի Վոլանսկին, որը խաղադաշտ էր վազել Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է նորից նման քայլի դիմել: 

«30 տարեկանում ես պատրաստվում եմ աշխատել բավարար գումար, որպեսզի դուրս գամ մոդելային բիզնեսից: Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղադաշտ վազելը կօգնի ինձ: Հիմա ես ավելի քան 2 մլն հետևորդ ունեմ Instagram-ում: Այսպիսի գովազդ հնարավոր չէ գնել: 

Ես շարունակելու եմ վազել խաղադաշտ, որպեսզի բարձրացնեմ իմ ճանաչելիության մակարդակը: Ես հայտնի եմ դարձել և բազմաթիվ աշխատանքային առաջարկներ եմ ստանում: Չեմ կարծում, որ որևէ մեկին վնաս եմ հասցրել: Այս ամենը պարզապես զբարճալի է: Ես երջանիկ եմ: Դա իմ կյանքի լավագույն օրն էր»,- Վոլանսկիի խոսքն է մեջբերել The Sun-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0