«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է իր տրանսֆերային արժեքի մասին.
«Ես փոխվել եմ ՄՅՈւ տեղափոխվելուց հետո: Երբ տեղափոխվեցի այստեղ, ինձ համար վճարվել էին այդ ժամանակի ամենաբարձր գումարները: Դրանից հետո ինձ այլ կերպ էին գնահատում, շատերը շատ ավելին էին սպասում իմ գնի պատճառով:
Լավ խաղը դառնում է սովորական խաղ, լավագույն խաղը՝ լավ խաղ»,- նշել է Պոգբան:
Պոգբան վերջին շրջանում անդադար արժանանում է հասարակության քննադատությանը: