TotalFootball.am


12.06.19 19:06

«Արսենալը» գերմանական գրանդի հետ կպայքարի Կարասկոյին ձեռք բերելու համար


«Բավարիան» հետաքրքրվում է չինական «Դալյան Իֆանի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի ծառայություններով: Այս մասին հայտնում է Bild-ը: 

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը սկսել է հետաքրքրվել բելգիացու ծառայություններով այն բանից հետո, երբ չի կարողացել համաձայնության գալ «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մյունխենցիները ցանկանում էին ձեռք բերել Լերոյ Սանեին: 

Կարասկոյի ծառայություններով վաղուց հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալը»: 

Հաղորդվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 մլն եվրո: 

Կարասկոն պատրաստ է վերադառնալ Եվրոպա: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0