TotalFootball.am


19.06.19 01:16

[ՎԻԴԵՈ] Ֆրանսիայի Մ 21 հավաքականի ֆանտաստիկ քամբեքը Անգլիայի դեմ խաղում


Մ 21 տարեկանների ԵՎՐՈ 2019-ի շրջանակներում Ֆրանսիան 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց անգլիացիների նկատմամբ: 

Հանդիպման 25-րդ րոպեին Մուսա Դեմբելեն չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, Ֆիլ Ֆոդենն առաջ մղեց անգլիացիներին: 

8 րոպե անց անգլիացիների կիսապաշտպան Չոուդհերին հեռացվեց խաղադաշտից: Րոպեներ անց ֆրանսիացիների կազմում 11 մետրանոցից վրիպեց Աուարը: 

Իսկ 89-րդ րոպեին Իկոնեի գոլն ու անգլիացիների պաշտպան Աարոն Վան-Բիսակայի ինքնագոլը՝ 90 + 5 րոպեին, հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի Մ 21 հավաքականին: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0