Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ցանկանում է լինել հավաքականի գլխավոր մարզիչ:
«Ես ուզում եմ պայքարել նոր մրցաշարերում: Մտածում եմ աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնության մասին:
Ես վաղուց այդպիսի ծրագրեր ունեի: Դա է պատճառը, որ հիմա ինձ ավելի շատ տեսնում եմ հավաքականում, քան ակումբում:
Պորտուգալիայի՞ հավաքականը: Տարբերություն չկա»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Goal-ը: