TotalFootball.am


20.06.19 14:05

Սարրի. «Ցանկանում եմ օգնել Ռոնալդուին նոր ռեկորդներ գրանցել»


«Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է թուրինյան ակումբի նպատակների մասին: 

«Ես ցանկանում եմ ամեն առավոտ արթնանալ և սովորել հաղթել հանդիպումները: Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք երկու-երեք ֆուտբոլիստների մասին, որոնք կօգնեն մեզ իրավիճակ փոխելու համար: 

Ես ուզում եմ օգնել Ռոնալդուին նոր ռեկորդներ գրանցելու համար: 

Երեք տարի շարունակ ես ամեն առավոտ արթնանում էի մտածելով` ինչպես կարելի է հաղթել «Յուվենտուսին», քանի որ այն անպարտելի թիմ էր: 

Ես տվեցի իմ ուժերի 110 տոկոսը, բայց մենք չկարողացանք ոչինչ անել: Հիմա ես իմ փորձն ու պրոֆեսիոնալիզմը կծառայեցնեմ՝ ի օգուտ «Յուվենտուսի»»,- ասել է Սարրին առաջին ասուլիսի ժամանակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0