TotalFootball.am


24.06.19 13:10

Կավանի. «Նեյմարը գիտի, թե ինչ պետք է անել»


ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է իր թիմակից Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: 

«Ես զրուցել եմ Նեյմարի հետ դեռևս Ֆրանսիայում: Հիմա, Ամերիկայի գավաթի ժամանակ, մենք չենք շփվել: Հաշվի առնելով կատարվածը, ես կարող եմ ասել, որ նա գիտի, թե ինչ պետք է անել: 

Գիտեմ, որ Նեյմարի մոտ դժվար շրջան է: Բայց նա բնավորություն ունի և կարող է առաջ գնալ: Հուսով եմ՝ նա կվերդառնա: Ամենայն բարիք և շուտափույթ ապաքինում եմ մաղթում նրան»,- Կավանիի խոսքն է մեջբերել Paris United-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0