TotalFootball.am


24.06.19 22:38

«Ռեալը» պայմանագիր է ստորագրել Ռեյեսի 11-ամյա որդու հետ


фото

 Խոսե Ռեյես Լոպեսը պայմանագիր է ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ: 11-ամյա ֆուտբոլիստը «Սևիլյայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, վերջերս ավտովթարի հետևանքով կյանքից հեռացած Խոսե Անտոնիո Ռեյեսի ավագ որդին է: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստացել էր, որ մինչև տղայի 18 տարեկան դառնալը յուրաքանչյուր հարցով կաջակցի նրան՝ վճարելով ուսման և այլ ծախսերը: 

«Շատ ուրախ եմ և հպարտ նոր փուլ սկսելու իմ կարիերայում այս ակումբում: Շնորհակալություն բոլորին՝ հատկապես իմ ընտանիքին»,- գրել է Ռեյես կրտսերը Instagram-ի իր էջում: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0