TotalFootball.am


09.07.19 22:44

Ռայոլա.«Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց գիտի, թե ինչ է ցանկանում Պոգբան»


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը վաղուց գիտի, որ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:

«Պոգբան որևէ վատ արարք չի կատարել: Նա միշտ հարգանք և պրոֆեսիոնալիզմ է դրսևորել:

Ակումբը վաղուց գիտեր, թե ինչ է ցանկանում ֆուտբոլիստը և խայտառակություն է, որ մարդիկ քննադատում են առանց հստակ տեղեկություն ունենալու: Ցավում եմ, որ ակումբը դրա դեմ չի պայքարում:

Հուսով եմ՝ շուտով կգտնենք բոլոր կողմերի համար ընդունելու տարբերակը»,-ասել է Ռայոլան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0