TotalFootball.am


11.07.19 12:43

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային փոխարինող է գտել


«Մանչեսթեր Յունայթեդը» հնարավոր է Պոլ Պոգբային փոխարինի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենով, հայտնում է Evening Standard-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մանչեսթերյան ակումբը հույս ունի, որ կկարողանա 27-ամյա դանիացու տրանսֆերը ձեռք բերել 90 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ Պոգբան ցանկանում է հեռանալ «կարմիր սատանաների» ճամբարից և անգլիական ակումբը սկսել է նրան փոխարինողի փնտրտուքները

Նշենք, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 8-ին։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0