TotalFootball.am


15.07.19 10:38

Բարտոմեուն պատասխանել է «Ատլետիկոյի» մեղադրանքներին


«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն Անտուան Գրիզմանի ներկայացման արարողության ժամանակ արձագանքել է «Ատլետիկոյի» մեղադրանքներին: Մադրիդյան ակումբը պնդում է, որ կատալոնական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պետք է ևս 80 միլիոն եվրո վճարի, քանի որ վերջինիս հետ պայմանագիր է կնքել մինչ հուլիսի 1-ը, և այդ դեպքում Գրիզմանի հրաժարագինը եղել է 200 միլիոն եվրո, այլ ոչ թե 120:

«Հեշտ չէր Գրիզմանի հետ պայմանագիր կնքելը: Մենք շատ ուրախ ենք, որ նա «Բարսելոնա» տեղափոխվելու որոշում կայացրեց:

Ես շփվել եմ «Ատլետիկոյի» ներկայացուցիչների հետ: Հասկանում եմ, որ նրանք պաշտպանում են իրենց շահերը, բայց չեմ կարծում, որ դրական արդյունքի կհասնեն:

Մենք Գրիզմանի շրջապատի հետ կապ ենք հաստատել մայիսին: Մարտին և ապրիլին բանակցություններ չեն եղել»,-Բարտոմեուի խոսքերն է փոխանցում El Chiringuito Tv-ն:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0