«Պորտուի» պաշտոնական կայքը հայտարարել է, որ դարպասապահ Իկեր Կասիլյասը չի շարունակելու ֆուտբոլիստի կարիերան մյուս մրցաշրջանում:
Սակայն Կասիլյասը պաշտոն է ստացել պորտուգալական ակումբում: Նա տնօրերնների խորհուրդի անդամ է լինելու և մասնակցելու է ակումբի որոշումների քննարկմանը:
Բացի այդ նա լինելու է ղեկավարների և ֆուտբոլիստների միջև հանդիսացող կապը:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Կասիլյասը մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց: Այժմ նրա առողջությանը վտանգ չի սպառնում: