«Ռեալի» նորեկներ Էդեն Ազարն ու Տակեֆուսա Կուբոն արդեն ընդհանուր լեզու են գտել մարզումների ժամանակ: Դրանցի մեկում ճապոնացի ֆուտբոլիստն ասել է Ազարին. «Ես իմ խաղերից առաջ դիտել եմ քո հանդիպումներից դրվագներ»:
Լրագրողը հարց է տվել Ազարին.
- Կուբոն լա՞վ է խաղում:
- Եթե նա դիտել է իմ խաղերը, ապա լավ է խաղում: