TotalFootball.am


16.07.19 15:41

«Ատլետիկոն» միացել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստի համար մղվող պայքարին


Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով։

Իտալացի լրագրող Ալֆրեդո Պեդուլիի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի խաղը շատ է դուր գալիս «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դանիացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Նշենք, որ 2018-19 մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 51 հանդիպման և դարձել 10 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0