Goal-ը գրում է, որ «Յուվենտուսը» հետաքրքրվում է պաշտպան Դանի Ալվեսի ծառայություններով:
Աղբյուրը հայտնում է, որ կողմերն արդեն իսկ բանակցել են: Այս պահին 36-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսում» Ալվեսը հանդես է եկել 2016/17 մրցաշրջանի ընթացքում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Արսենալը»: