«Տոտենհեմի» պաշտպան Կիրան Տրիպյեն մոտ է Իսպանիա տեղափոխվելուն, հայտնում է Telegraph-ը:
Աղբյուրը հայտնում է, որ անգլիացու ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկոն»: 28-ամյա ֆուտբոլիստն արդեն իսկ Իսպանիայում է և պատրաստվում է կնքել պայմանագիրը:
Տրասնֆերը արժենալու է 22 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Տրիպյեի ծառայություններով հետաքրքրվում է «Յուվենտուսը», սակայն անգլիացին չի ցանկացել տեղափոխվել Թուրին: