Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է ակումբի առաջիկա տրանսֆերների մասին.
«Պետք է ասեմ մեր երկրպագուներին, որ մենք պատրաստվում ենք շատ լավ թիմ հավաքել:
Մի քանի ֆուտբոլիստներ մեզ կմիանան առաջիկա օրերին:
Մեր նպատակն այն է, որ ձեռք բերենք 3-4 այնպիսի ֆուտբոլիստների, որոնք լրջորեն կուժեղացնեն կազմը:
Ես հիմա չեմ ասի անուններ, սակայն վստահեցնում եմ, որ խոսքը շատ լավ ֆուտբոլիստների մասին է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Mirror-ը: