TotalFootball.am


19.07.19 23:25

«Յուվենտուսն» Իգուայինին գումար կառաջարկի, որպեսզի նա լքի ակումբը


«Յուվենտուսը» թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինից ազատվելու տարբերակ է փորձում գտնել: 

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, թուրինյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին 5 մլն եվրո առաջարկել, որպեսզի նա հեռանա թիմից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: 

Արգենտինացու պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2021 թվականին: 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Իգուայինը վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Չելսիում» և «Միլանում»: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0