TotalFootball.am


19.07.19 23:48

Պերեյրան՝ Պոգբայի հեռանալու մասին. «Գուցե ես պետք է գողանամ նրա հեռախոսը»


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան հայտարարել է, որ կգողանա իր թիմակից Պոլ Պոգբայի հեռախոսը, որպեսզի նա չկարողանա այլ ակումբի հետ բանակցություններ վարել: 

«Հիանալի է, որ ես կարող եմ մարզվել և խաղալ նրա կողքին: Նա մեծ անհատականություն է մեր կոլեկտիվում: Շատ կարևոր է, որ նա մեզ հետ լինի: 

Ես սովորում եմ նրանից ամեն օր: Նա իմ մտերիմ ընկերներից մեկն է: Մենք նրա հետ ծանոթ ենք 16 տարեկանից: Գուցե ես պետք է գողանամ նրա հեռախոսը, որպեսզի նա չկարողանա որևէ ակումբի հետ բանակցություններ վարել»,- Պերեյրայի խոսքն է մեջբերել Goal-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0