«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը խոսել է Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:
««Բարսելոնայի» համար դժվար կլինի ձեռք բերել Նեյմարին, բայց նա հիանալի ֆուտբոլիստ է: Նա մի քանի վնասվածք ունեցավ, բայց բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում:
Մենք ունենք նաև Դեմբելե, Կոուտինյո, Մալկոմ, որոնք նույնպես կարևոր խաղացողներ են թիմի համար: Հույս ունեմ, որ միասին կկարողանանք մեծ հաջողությունների հասնել»,- Գրիզմանի խոսքն է մեջբերել As-ը: