TotalFootball.am


11.08.19 15:40

Վան դե Բեկը՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին. «Բանակցություններն ընթացքի մեջ են»


«Այաքսի» կիսապաշտպան Դոննի վան դե Բեկը խոսել է «Ռեալ» տեղափոխվելու հավանականության մասին: 

«Բանակցություններն ընթացքի մեջ են: Հույս ունեմ, որ ամեն ինչ շուտ կլուծվի: 

Չեմ հերքում, որ իմ ապագայի վերաբերյալ աշխատանք է տարվում, բայց հիմա կարող եմ միայն ասել այն, որ կենտրոնացած եմ ՊԱՕԿ-ի դեմ պատասխան խաղի վրա»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել El Chiringuito-ն: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ձեռք կբերի Վան դե Բեկին, եթե չկարողանա պայմանավորվել ՄՅՈւ-ի հետ՝ Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0